Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Երկիր ծիրանի» կուսակցությունը մանդատների մասով որոշումը կհայտնի վաղը

«Երկիր ծիրանի» կուսակցությունը մանդատների մասով որոշումը կհայտնի վաղը
15.05.2017 | 23:55

«Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու մանդատների մասով որոշման վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա վաղը՝ ասել է կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Աղեկյանը: Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Երկիր ծիրանի» կուսակցության հինգ ներկայացուցիչ ստացել է ավագանու մանդատ:

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ